1042 դիտում
18:02 06-12-2018
Հայկ Մարությանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Մարությանը համոզմունք է հայտնել, որ հայ-ռուսական հարաբերությունները, մասնավորապես՝ Երևանի և ռուսաստանյան խոշոր քաղաքների միջև բացառիկ հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ՝ այդ հարցում կարևորելով երկու երկրների դեսպանների մասնակցությունը:
Շնորհավորելով Հայկ Մարությանին` քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, դեսպան Կոպիրկինն իր հերթին նկատել է, որ Երևանի և Մոսկվայի ու Սանկտ Պետերբուրգի, ինչպես նաև ռուսաստանյան այլ քաղաքների միջև համագործակցության մեծ ասպարեզ կա՝ մշակույթից ու սպորտից մինչև տրանսպորտ, աղբահանություն և ուրբանիստական բազմազան խնդիրների լուծում:
Հայկ Մարությանն այս առումով նկատել է, որ երկու երկրների բնակիչները կենսակերպի ու մտածողության շատ նմանություններ ունեն, ինչն էլ ավելի է նպաստում չափերով համադրելի քաղաքների միջև գործնական հարցերում երկխոսության ծավալմանը:
Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև Երևանում և Մոսկվայում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նմանատիպ նյութեր
1534 դիտում
17:25 06-11-2018
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին
3896 դիտում
18:10 03-08-2018
Արթուր Վանեցյանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին
Այս բաժնից
409 դիտում
09:22 19-04-2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
571 դիտում
22:55 18-04-2024
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացել