211652_close_icon
views-count1433 դիտում article-date 15:50 06-12-2018

Էդմոն Մարուքյանը վստահեցնում է , որ խորհրդարանում «Լուսավոր Հայաստան»-ի երկրորդ քաղաքական ուժ դառնալը քաղաքացիների պահանջն է

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը գտնում է, որ իրենց քաղաքական թիմը պետք լինի երկրորդ քաղաքական ուժը, և դա քաղաքացիների պահանջն է: «[url=https://armenpress.am/arm/news/957132.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում Էդմոն Մարուքյանը նշեց, որ քաղաքացիները մի գործողություն ունեն կատարելու` դեկտեմբերի 9-ին գնալ ընտրական տեղամասեր և այդ իրողությունը արձանագրել իրենց քվեարկությամբ: Նրա խոսքով` ընտրություններից առաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը եղել են առաջարկներ դաշինքով հանդես գալու, սակայն իրենց քաղաքական թիմը որոշել է իր գույնը բերել խորհրդարան` իրենց մոտեցումներով և սկզբունքներով: «Կարծում եմ` ինչ-որ դաշինքներ ստեղծելու կարիք չկա, քանի որ ռեժիմը քանդված է, և նոր քաղաքական համակարգում հին մոտեցումները տեղ չունեն: «Լուսավոր Հայաստան»-ը պետք է լինի հեղափոխական ուժից հետո երկրորդ քաղաքական ուժը»,-ասաց Մարուքյանը: Խոսելով Առաջին ալիքով 11 քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ բանավեճի մասին՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը բանավեճը բավականին հետաքրքիր համարեց: «Սա աննախադեպ բանավեճ էր, ամեն դեպքում չի կարելի սա թերագնահատել: Թերություններ կային, սակայն պետք է արձանագրել, որ սա ձեռքբերում էր: Ես կարծում եմ, որ ապագա խորհրդարանում պետք է դրույթ ունենալ, որ բանավեճը լինի պարտադիր: Այո, քաղաքական ուժերը պետք է գան ու պատասխան տան, թե ինչ են արել»,- եզրափակեց Մարուքյանը:

Նմանատիպ նյութեր