211652_close_icon
views-count2416 դիտում article-date 15:32 06-12-2018

Պելե. Մարադոնան մի գլուխ բարձր էր Մեսիից

Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն նշել է, թե ինչու է իրեն և Դիեգո Մարադոնային համարում Լիոնել Մեսիից ավելի ուժեղ: «Ինչպե՞ս կարելի է խաղացողին, որը կարողանում է գլխով խաղալ, հարվածել ձախ ոտքով, աջ ոտքով, համեմատել մի խաղացողի հետ, որն ընդամենը մի ոտքով է խաղում, ընդամենը մի հնարքի է տիրապետում և գլխով չի կարողանում խաղալ: Ինչպե՞ս կարելի է համեմատել: Պելեի հետ համեմատվելու համար այդ ֆուտբոլիստը պետք է կարողան և աջ ոտքով հարվածել, և ձախ ոտքով, և՝ գլխով: Որքանով որ կարող եմ դատել, Մարադոնան աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է: Եթե ինձ հարցնեք, թե արդյոք նա ավելի ուժեղ էր Մեսիից, ապա՝ այո, ուժեղ էր: Մի գլուխ բարձր», ասել է Պելեն:

Նմանատիպ նյութեր