211652_close_icon
views-count2634 դիտում article-date 14:48 06-12-2018

Ունաի Էմերի. «Արսենալը» կարող էր հաղթել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է ԱՊԼ-ի 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ոչ-ոքին՝ 2:2: «Իմ կարծիքով, «Արսենալը» վերահսկում էր խաղը, երկրորդ խաղակեսում մենք ավելի լավ էինք գործում: Որոշ դրվագներում մենք կարող էինք կորզել հաղթանակը, սակայն մրցակիցը մեր գոլերից հետո շատ արագ էր հավասարեցնում հաշիվը: Մենք պետք է ուժեղացնենք խաղը պաշտպանությունում, սակայն միևնույն ժամանակ անհրաժեշտ է բալանս, որպեսզի գրոհները չդանդաղեն: Հնարավոր է, որ ինչ որ տեղ մենք կորցրեցինք վերահսկողությունը, սակայն 2:2 հաշիվը դառնալուց հետո մենք բազմաթիվ պահեր ունեցանք և ես հպարտ եմ թիմի խաղից: Մենք ցանկանում էինք հաղթել, սակայն մեկ միավորն էլ կարող ենք դրական գնահատել: Ամենավատ լուրը՝ Հոլդինգի վնասվածքն է, բժիշկների կարծիքով այն շատ լուրջ է, շուտով կիմանանք: Ծնկի վնասվածք է: Ինչ վերաբերում է Ռեմզիին, ապա իմ կարծիքով, նրանը թեթև վնասվածք էր», ասել է Էմերին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր