211652_close_icon
views-count2957 դիտում article-date 12:20 06-12-2018

Պահեստազորի սպայական կազմում հաշվառված բժիշկ-մասնագետների զորակոչ է հայտարարվել

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է պահեստազորի սպայական կազմի զորակոչ հայտարարել: «2018 թվականի դեկտեմբեր ամսին հայտարարել զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի: Պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչև 70 բժիշկ-մասնագետ»,- ասաց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Զորակոչի շրջանակում մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կզորացրվեն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահման­ված ժամկե­տում պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծա­ռա­յու­թյուն անցած զինծառայողները:

Նմանատիպ նյութեր