211652_close_icon
views-count48239 դիտում article-date 15:12 06-12-2018

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բեռնատար Ford-ն ընկել է Դեբեդ գետը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 06:10-ի սահմաններում Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակիչ՝ 44-ամյա Համլետ Չոպիկյանը իր վարած Ford մակնիշի 35 ZL 729 համարանիշի ավտոմեքենայով Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Դեբեդ գետը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդ Հ. Չոպիկյանին և նրա ուղևոր՝ 33-ամյա Գուրգեն Խաչատրյանին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու հրշեջ-փրկարարները, որից հետո նրանց տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն: Ավտոմեքենան գետից դուրս է բերվել վերամբարձ կռունկի օգնությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր