211652_close_icon
views-count2317 դիտում article-date 10:41 06-12-2018

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Հավելենք, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջպետական ավտոճանապարհի 106-րդ կիլոմետրին՝ Գուդաուրի (Փոստա) - Կոբի ճանապարհատվածում, Բիդարի գետի վրա կառուցված ժամանակավոր կամրջի երթևեկելի հատվածին կցված մետաղական խողովակներում անցկացվող շինարարական աշխատանքների պատճառով դեկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ից մինչև 16։00-ը, երթևեկությունը կդադարեցվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Նմանատիպ նյութեր