211652_close_icon
views-count3787 դիտում article-date 20:35 05-12-2018

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ Երևանի պատմության թանգարանում կներկայացվի տիկնիկագործերի ավելի քան 100 ձեռակերտ աշխատանք

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ Երևանի պատմության թանգարանում բացված ցուցահանդեսում ներկայացված է 28 տիկնիկագործերի ավելի քան 100 ձեռակերտ աշխատանք: Գործվածք, գոբելեն, ճենապակի, պոլիմերային կավ և տարբեր այլ նյութերից են պատրաստված տիկնիկները: «Ցուցահանդեսի նպատակն է Հայաստանում հեղինակային տիկնիկը հանրահռչակել որպես դեկորատիվ-կիրառական արվեստի ուղղություն, որն իր մեջ ներառում է քանդակագործությունը, գեղանկարչությունն ու դիզայնը», - նշել է ցուցահանդեսի համակարգող Մարինա Խաչմանուկյանը: Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն կունենան մասնակից դառնալ նաև կրթական ինտերակտիվ ծրագրի: «Յուրաքանչյուր տարեմուտի թանագարանը ներկայանում է հետաքրքիր գաղափարներով: Այս նախաձեռնությունը, կարծում եմ, հետաքրքրելու է բոլորին՝ առանց տարիքային սահմանափակման», - իր հերթին նկատել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էմին Թորոսյանը: Նկարիչ, տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանը ցուցահանդեսի մասնակցելու է եկել Թբիլիսիից: Հեղինակը համոզված է՝ հեքիաթը մեր կյանքում պետք է մշտարթուն լինի: «Ձմեռային հեքիաթ» խորագրով ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 5-ը:

Նմանատիպ նյութեր