211652_close_icon
views-count1533 դիտում article-date 15:40 05-12-2018

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձնախառն անձրև է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, ձյան տեղումների պատճառով Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար դժվարանցանելի է: Արթիկի, Ջերմուկի ավտոճանապարհներին, Սարավանի լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում: Սիսիանի տարածաշրջանի Զանգեր և Թալին-Մաստարա-Լանջիկ հատվածներում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:

Նմանատիպ նյութեր