211652_close_icon
views-count30467 դիտում article-date 15:43 05-12-2018

Խոշոր ավտովթար Աշտարակի կամրջի մոտ. 33-ամյա վարորդը Opel-ով մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ բախվել է քարերին. վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ՃՈ վաշտի և դասակի հրամանատարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Արմենակ Մանուկյանը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Աշտարակի կամրջի մոտ իր վարած Opel Calibra մակնիշի 05 ՕՕ 470 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մասամբ հայտնվել ճանապարհաեզրին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Աշտարակի հիվանդանոցի բժիշկները, և վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի համանատար Վաչե Մալաքյանը և նույն վաշտի 1-ին դասակի հրամանատար Հրանտ Գալստյանը։ Վթարի մասին Ճ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորը մայր ու որդի են։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 88+
88+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր