211652_close_icon
views-count823 դիտում article-date 15:09 05-12-2018

ԱԺ նիստը չկայացավ՝ քվորում չապահովվեց․ Արամ Հարությունյանի անձեռնմխելիությունից զրկելու հարցը չքննարկվեց

ՀՀ Ազգային Ժողովի դեկտեմբերի 5-ի նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով: Ժամը 10:00-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել: «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ պատգամավորների գրանցումը շարունակվել է 4 ժամ, որի ընթացքում եւս անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել: Հիշեցնենք, որ ԱԺ օրակարգում ներառված էր պատգամավոր Արամ Խաչիկի Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը։

Նմանատիպ նյութեր