211652_close_icon
views-count3941 դիտում article-date 15:04 05-12-2018

Զարմացած եմ Դավիթ Շահնազարյանի հայտարարություններից. Խաչատուր Քոքոբելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չի կարելի փորձել իմիտացիա ստեղծել, որ «Մենք» դաշինքը դեմ է հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը: Գավառում ընթացող քարոզարշավի ժամանակ «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Մենք» դաշինքով պատգամավորության թեկնածու առաջադրված, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Նա նշեց, որ «Մենք»-ը հայ-ռուսական հարաբերություններում կարևորում է Հայաստանի իրավատեր և պահանջատեր լինելու հանգամանքը: Անդրադառնալով ընտրական գործընթացին՝ Խ.Քոքոբելյանը նշեց, որ գործող իշխանության միակ գաղափարական ընդդիմախոսը «Մենք» դաշինքն է: «Ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի՝ մենք բարձրաձայնում ենք այնպիսի կարևոր խնդիրներ, ինչպիսին է, օրինակ, գազի գնի 30 տոկոս իջեցումը: Մյուս ուժերն այդ մասին չեն խոսում, քանի որ կաշկանդված են Ռուսաստանի հետ, ինչպես նաև այսօրվա իշխանության հետ հարաբերություններով, նախկին իշխանության մեջ թաթախված լինելով...»,- ընդգծեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահը: Նրա խոսքով՝ «Մենք» դաշինքի որևէ անդամ երբեք չի համագործակցել նախկին իշխանության հետ և այսօր էլ չի փորձում հարմար տեղավորվել նոր իշխանության գրպանում: «Մենք խորհրդարանում նույնիսկ տասը պատգամավորով իրականացնելու ենք մեր բոլոր ծրագրերը, առնվազն երեք տարում, խոստանում եմ, Հայաստանում չվերանորոգված միջպետական ճանապարհ չի լինելու, գազի գինն էժանանալու է: Հիմա մենք պառլամենտական երկրում ենք ապրում, և ԱԺ ամբիոնը միայն ճառերի և իմիտացիայի համար չէ, այլ կոնկրետ գործ անելու և իշխանության վրա ազդելու լծակ է»,- ասաց Խ. Քոքոբելյանը: Նա անդրադարձավ նաև ՀՀԿ համապետական ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանի հայտարարություններին՝ մասնավորապես նշելով. «Զարմացած եմ Դավիթ Շահնազարյանի շատ հայտարարություներից, եթե որևէ մեկը մտածում է, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն Արցախի դեմ են, նա ընկալման խնդիր ունի, ով էլ որ լինի: Չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, բայց վարչապետը ճիշտ է ասում, այս շարժումը, այս փոփոխությունների թափանիվը չի հանդուժելու ոչ մի հակափոխականի: Չի կարելի մեր ժողովրդի պայքարը հակադրել և արհեստականորեն հանդես բերել Արցախի դեմ: այս փոփոխություններին մասնակցել և աջակցել են են նաև Արցախի մեր հայրենակիցները: Խորհուրդ եմ տալիս բոլորին Արցախի խնդիրը մանրադրամի չվերածել, քանի որ չի կարելի անվտանգության խնդիրը քարոզարշավի ժամանակ շահարկել»,- հայտարարեց թեկնածուն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր