211652_close_icon
views-count4870 դիտում article-date 14:55 05-12-2018

Արամ Հարությունյանն ասաց՝ գնա, ինչ ուզում ես արա, տալու բան չունեմ. ես էլ ինչ ուզում ես արեցի. Սիլվա Համբարձումյան

Հասունացավ այդ պահը եւ Արամ Հարությունյանին կալանավորելու հարցով դատախազը մտած Ազգային ժողով. Ես հանգիստ եմ, եւ բոլորը համոզվեցին, որ ես ճիշտ էի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց գործարար Սիլվա Համբարձումյանը, որը մի շարք կոռուպցիոն սխեմաներով է անցնում եւ որի հայտարարությունների հիման վրա մի քանի անձ այժմ կալանավորված է, այդ թվում գործարար Սամվել մայրապետյանը, իսկ ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի կալանավորման հարցն էլ պետք է քններ ԱԺ-ն: «Այստեղ փողի խնդիրը չէր, իմ պրինցիպների խնդիրն էր. երբ մի մարդ 2008 թվականից խաբում է, թե էս շենքից 2 հարկ կտամ: Դե ասում եմ՝ ոչինչ, եթե մարդը ծախսել է, չունի… բայց երբ 2015 թվականին ինքը Կոտայքի մարզպետն էր, գնացի մոտը, ասաց՝ գնա, ինչ ուզում ես արա, տալու բան չունեմ: Ես էլ ինչ ուզում ես արեցի: Էլի մարդիկ խառնեցի, որ ինքը ուղեղը հավաքի, պատասխան տա նորմալ: Նա չտվեց ու ես նույն թվականի սեպտեմբերին հայտարարություն արեցի»,-ասաց գործարարը:

Նմանատիպ նյութեր