211652_close_icon
views-count1118 դիտում article-date 16:09 05-12-2018

«Օսկար» մրցանակի հանձնման արարողությունը 2019 թվականին կվարի Քևին Հարթը

2019 թվականին «Օսկար» կինոմրցանակի հանձնման արարողությունը վարելու իրավունքն ստացել է դերասան Քեւին Հարթը, հայտնում է Tass գործակալությունը։ Հարթը հայտնի է «Մեկուկես լրտես» (Central Intelligence, 2016) կատակերգական մարտաֆիլմում խաղացած դերով: Տեղեկությունը նաև Հարթն հայտնել Է Instagram-ի իր էջում: «Ես շատ երջանիկ եմ ասելու, որ ինձ համար վերջապես եկել է «Օսկարի» հանձնումն անցկացնելու հերթը»,- գրել է Հարթը: Նա խոստացել է արարողությունը դարձնել յուրահատուկ եւ անմոռանալի: Ակադեմիան ինքը այդ որոշումը հաստատել Է Twitter-ում: Նշենք, որ «Օսկարի» 91-րդ մրցանակաբաշխությունը կկայանա 2019 թվականի փետրվարի 24-ին Հոլիվուդի Dolby թատրոնում։

Նմանատիպ նյութեր