211652_close_icon
views-count2072 դիտում article-date 14:12 05-12-2018

Պարտադիր զինվորական ծառայությունը պետք է դառնա մեկ տարի. Արթուր Բաղդասարյան:

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը Բերդ քաղաքում էր: Բերդի Մշակույթի տան դիմաց հավաքված բնակիչները եկել էին լսելու ՕԵԿ նախագահին և նրան ուղղելու իրենց հուզող հարցերն ու մտահոգությունները: Արթուր Բաղդասարյանը խոսելով հեղափոխության ընձեռած հնարավորությունների մասին նշեց, որ այսօր երկիրը առաջընթաց զարգացման տանելու նոր հեռանկար է բացվել՝ ՕԵԿ ծրագրային դրույթներում արտացոլված և հանրությանը հուզող խնդիրները բարձրաձայնելու և դրանց լուծման ուղիներ առաջադրելու համար: Արթուր Բաղդասարյանը մասնավորապես կարևորեց սահմանների տեխնիկական վերազինման, մեկ տարվա զինծառայության և պրոֆեսիոնալ բանակի աստիճանական անցման անհրաժեշտությունը: «Մենք առաջարկում ենք երկու տարվա փոխարեն մեկ տարվա զինծառայություն ինչպես դա արեց Ռուսաստանի Դաշնությունը: Մենք առաջարկում ենք աստիճանական անցում կատարել պրոֆեսիոնալ, վարձատրվող բանակի՝ բացառելով 18 տարեկան զինվորի սահմանում կանգնելու հնարավորությունը: Միջազգային լավագույն փորձի համաձայն այսօր մեկ պրոֆեսիոնալ, բարձր վարձատրվող զինվորականը հավասարազոր է 5 ժամկետային զինծառայողի: Այս ճանապարհով մենք ոչ միայն լուծում ենք բանակի մարտունակության, այլև մարդկանց զբաղվածության խնդիրը»: Անդրադառնալով համայնքների խոշորացման հիմնախնդրին Արթուր Բաղդասարյանը նշեց, որ համայնքների խոշորացումը անընդունելի է՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այն ուզում է համայքնի բնակիչը. «Մենք ոչ ենք ասում համայնքների խոշորացմանը: Դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ դրան կողմ է համայնքի բնակիչը: Մնացած բոլոր դեպքերում դա անընդունելի գործելաոճ է: Միաժամանակ մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին 100 տոկոսով ազատել հողի հարկից և նրանց նկատմամբ հատուկ պետական հոգածություն ցուցաբերել, հատկացնել սուբսիդիաներ, իսկ հողի վրա աշխատող գյուղացու աշխատանքը պետք է համարել որպես աշխատանքային ստաժ և դրա դիմաց վարձատրել նրան»:

Նմանատիպ նյութեր