211652_close_icon
views-count1992 դիտում article-date 13:51 05-12-2018

Հայաստանի և Վրաստանի իրավապահ մարմինները համատեղում են ջանքերը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում

Պետական եկամուտների կոմիտեի մասնագետները մասնակցել են «Թմրամիջոցների վերահսկելի մատակարարում» թեմայով աշխատանքային հանդիպմանը: Այն կազմակերպել է ԱՄՆ արդարադատության նախարարության թմրամիջոցների դեմ պայքարի (DEA) տարածաշրջանային գրասենյակը, որի հետ վերջին տարիներին սերտորեն համագործակցում է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը։ Հայաստանի և Վրաստանի իրավապահ մարմինների աշխատակիցների համար անցկացված հանդիպմանը մասնակցել են երկու երկրների մաքսային ծառայությունների, ոստիկանությունների, ազգային անվտանգության ծառայությունների և դատախազությունների աշխատակիցները։ Գլխավոր նպատակը թմրամիջոցների միջազգային ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում հարևան երկրների միջև համագործակցության խորացումն է, ինչը Հայաստանի և Վրաստանի իրավապահ մարմիններին թույլ կտա համատեղ կազմակերպել թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և պրեկուրսորների վերահսկելի մատակարարումներ։ Այդ նպատակով քննարկվել են գործողությունների մանրամասները, դիտարկվել երկու երկրների օրենսդրությունները և փորձը: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգություն դեմ պայքարի վարչության աշխատակիցները ներկայացրել են վերահսկելի մատակարարումների վերաբերյալ ՀՀ մաքսային օրենսդրության ու միջազգային պայմանագրերի դրույթները և վարչության անցկացրած միջոցառումները։ [b]ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին [/b]

Նմանատիպ նյութեր