211652_close_icon
views-count58596 դիտում article-date 11:42 05-12-2018

Քննիչներն ու ոստիկանները հսկայածավալ աշխատանքների արդյունքում հայտնաբերել են «գոնկավատ անող» Mercedes-ը, որը մեկ այլ Mercedes-ի հետ խոշոր ու ողբերգական ավտովթարի պատճառ է դարձել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի և Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկված հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Mercedes մանիշի 76 OG 006 համարանիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս վարորդը կասկածվում է նոյեմբերի 7-ին Երևանում Ջրվեժ թաղամասի Թևոսյան փողոցում Mercedes-ով մեկ այլ Mercedes մակնիշի 34 OT 031 համարանիշի ավտոմեքենայի վարորդի հետ ավտոռալլի (գոնկա) կատարելու մեջ, ինչի պատճասռվ տեղի էր ունեցել խոշոր ու ողբերգական ավտովթար։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե ով է եղել հայտնաբերված Mercedes-ի վարորդը։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/11/15/1110163/?fbclid=IwAR292Hoy9noteEBeTU2eHgp_iD6ClK-8idwTny7TzM_HXZgPT50z6md4epU]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել Երևան քաղաքի Գյուլիքեխվյան փողոցի բնակիչ՝ 26-ամյա Վարազդատ Խալաթյանի նկատմամբ։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջինս կասկածվում էր նոյեմբերի 7-ին Թևոսյան փողոցում մահվան ելքով ավտովթարի մեջ։ Նյութերի նախապատրաստման ընթացքում Ոստիկանություն, իսկ այնուհետև քննչական բաժին էր ներկայացել Երևան քաղաքի Գյուլիքեխվյան փողոցի բնակիչ՝ 48-ամյա Գայանե Սարգսյանը, ով փորձել էր իրավապահներին մոլորեցնել, որ վթարի ժամանակ BMW մակնիշի 69 VT 777 համարանիշի ավտոմեքենան վարել է ինքը, սակայն ՀԿԳ ավագ քննիչի բազմակողմանի նախաքննության ընթացքում պարզվել էր, որ Գ. Սարգսյանը փորձում է իր տղայի՝ Վ. Խալաթյանի մեղքը վերցնել իր վրա՝ թաքցնելով իրական վարորդին, իսկ վարորդը եղել էր նրա տղան, ով ենթարկվել էր բժշկական փորձաքննության ու պարզվել էր, որ BMW-ն վարել էր ոչ սթափ (ամենաբարձր խմածության աստիճան), ով, ի դեպ, զինծառայությունից ազատված է եղել։ Իսկ դեպքի վայրում հավաքվածներն էլ ասել էին, որ նա մեկ այլ Mercedes-ի հետ «գոնկա կպնելիս են եղել», ինչն էլ դարձել էր խոշոր ու ողբերգական վթարի պատճառ։ Քննչական բաժինը պարզել էր նաև, որ Nissan-ը վարել էր Երևանի Գյուլիքեխվյան փողոցի բնակիչ՝ 23-ամյա Արսեն Արսենյանը, իսկ ճանապարհին կայանված վթարի ենթարկված Mercedes մակնիշի 34 OT 031 համարանիշի ավտոմեքենան էլ վարել էր Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի բնակիչ՝ 38-ամյա Էդգար Գաբրիելյանը։ Վթարի հետևանքով Ա. Արսենյանը տեղում մահացել էր։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ BMW-ի վարորդի հետ «գոնկա կպած» ու փախուստի դիմած Mercedes-ն ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Ա. Արսենյանի հայրն էլ տարիներ առաջ նույնպես մահացել էր ավտովթարից։ Ողբերգական այդ դեպքում նույնպես հայրը մեղավոր չէր եղել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր