211652_close_icon
views-count7252 դիտում article-date 21:32 04-12-2018

Հայրենասիրական երգերով ոգեշնչում եմ իմ զինակից ընկերներին. երգիչ Պավել Մելքումյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սյունեցի երիտասարդն, ով այս պահին ծառայում է հայոց բանակում երազում է հայտնի երգիչ դառնալու մասին: Մեր թղթակիցը զրուցել է երգիչ Պավել Մելքումյանի հետ, որի մանրամասները ներկայացնում ենք ստորև. [b]-Պավել, ողջույն, ինչպե՞ս է անցնում ծառայությունդ:[/b] -Ողջույն, հրաշալի: [b] -Անցում կատարենք դեպի երաժշտական կյանք: Քանի՞տարեկանից եք երգում:[/b] -Երաժշտության հանդեպ սերը եղել է դեռ մակուց: Ծնողներս նկատելով դա՝ վեց տարեկանում ինձ ուղարկեցին երաժշտական դպրոց: [b]-Ումի՞ց եք ժառանգել այդ տաղանդը:[/b] -Երգելու շնորհը ժառանգել եմ տատիկիցս, ում խորհրդով էլ սկսել եմ զբաղվել երաժշտությամբ: [b] -Ի՞նչ ոճի երաժշտություն եք սիրում լսել:[/b] -Երաժշտական ոճերից կառանձնացնեմ ժողովրդականը, էստրադայինը, ինչու չէ, նաև ռաբիզը: [b]- Կուռքեր ունե՞ք: [/b] -Մանկուց լսել եմ Հայկ Ղևոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի երգերը, ու կարելի է ասել նրան իմ կուռքն եմ համարել: [b]-Ո՞ւմ հետ կցանկանայիք դուետ երգել:[/b] -Հենց Հայկոյի հետ էլ կցանկանամ դուետ երգել: [b] -«Իմ և քո համար» երգը Ձեր առաջի՞ն հեղինակային երգն է: [/b] -Այո,առաջին հեղինակային երգս է, բայց վստահեցնում եմ, որ դեռ շատ հեղինակային երգեր կունենամ: [b]- Դուք ստեղծագործո՞ւմ եք,ունե՞ք երգեր գրված: [/b] -Ոչ չեմ ստեղծագործում, բայց մեկ-մեկ զգում եմ, որ կարող եմ նաև երգի հեղինակ դառնալ: [b] -Որտե՞ղ եք ապրում :[/b] -Ծնվել և ապրում եմ Սյունիքի մարզի Կապան քաղաքում: [b]-Ի՞նչ կրթություն ունեք: [/b] -Սովորել եմ Կապանի միջնակարգ դպրոցում, այնուհետև ուսումս շարունակել եմ երաժշտական ուսումնարանում՝ որպես վոկալիստ: [b]- Ինչպե՞ս է ծնվել այս երգը և առաջարկն ո՞ւմ կողմից է եղել: [/b] -Երգի մտահղացումը եղել է իմ կողմից, իսկ այդ հարցում ինձ աջակցել է գուսան Արտակ Արամյանը: [b] -Ովքե՞ր են աշխատել երգի վրա: [/b] -Երգի վրա աշխատել է Հովհաննես Գալոյանը, Գոռ Գրիգորյանը, Վարդան Աբրահամյանը: [b]-Ո՞րն է երգչի հաջողության գաղտնիքն ըստ Ձեզ:[/b] -Երգչի հաջողության գաղտնիքն աշխատասիրության նպատակասլացության և համառ կամքի մեջ է: [b]-Ի՞նչ նպատակներ ունեք այս ասպարեզում:[/b] -Այս ասպարեզում շատ նպատակներ ունեմ: Առաջնահերթ ուզում եմ ունենալ բովանդակալից երգացանկ, սիրվել հանրության կողմից: [b]-Ո՞ւմ հետ եք խորհրդակցում երգ-երաժշտության հետ կապված:[/b] -Իր խորհուրդներով ինձ օգնում է երգիչ Էդուարդ Հարությունյանը: -[b]Որտե՞ղ եք ծառայում և ինչքա՞ն ժամանակ է արդեն:[/b] -Ծառայում եմ Քելբաջարում, գրեթե կես տարի է արդեն: [b]-Երգիչ լինելը օգնո՞ւմ է ծառայության ժամանակ:[/b] -Միանշանակ օգնում է: Հայրենասիրական երգերով ոգեշնչում եմ իմ զինակից ընկերներին: [b]-Ի՞նչ է Ձեզ համար հայրենիքը: [/b] -Ուզում եմ ասել, որ հայրենիքը սկսվում է տնից… [b]-Ի՞նչ պլաննե՞ր կան ապագայում:[/b] -Նոր երգեր ու տեսահոլովակներ թողարկելու պլաններ կան: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը երիտասարդ երգչին մաղթում է բարի ծառայություն և բուռն ստեղծագործական կյանք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր