211652_close_icon
views-count4234 դիտում article-date 20:40 04-12-2018

Մեծ Վարպետ և բարության օրինակ Լևոն Աթոյանց, քիչ մնաց վերածննդին և ամեն ինչ լավ կլինի. «Հայֆիլմի Վերածնունդ» նախաձեռնություն

«Հայֆիլմի Վերածնունդ» նախաձեռնության հիմնադիր, ռեժիսոր Հայկ Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրում է. Տիրապետելով իրավիճակին ինձ վերապահում եմ այս խոսքերը գրել։ Առաջնահերթ շնորհակալ ենք Երևանի քաղաքապետարանին և քաղաքապետ Հայկ Մարությանին Հայկական կինոարվեստի զարգացման եւ գործում ներդրած նշանակալի ավանդի համար՝ Հայֆիլմի լեգենդար կինոօպերատոր Լեւոն Աթոյանցին Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով պարգևատրելու համար։ Բայց հենց մեդալը հանձնելու պահին նայեք մեծ վարպետի աչքերի մեջ տղերք, նա մեդալի մասին չի մտածում նա մտածում է Հայֆիլմի վերածննդի մասին։ Այն Հայֆիլմի որտեղ ապրել է, աշխատել է, քրտնել է, ստեղծագործել է, քնել է կամ անքուն գիշերներ է անցկացրել իր տաղանդավոր ընկերների հետ, որպեսզի կինոկտավների միջոցով ճանաչենք 20-րդ դարը և ունենանք անմահ կինեմատոգրաֆ։ Այն Հայֆիլմը, որը դարձրեցին Անիի ավերակներ։ Այն օրը, երբ մեծ վարպետի Levon Atoyants-ի աչքի առաջ կտեղադրենք Հայֆիլմի լոգոն, այդ օրը հավատացեք նրան կհանձնենք աշխարհի ամենամեծ, ամենաթանկ և ամենապատմական մեդալը իր կյանքի լավագույն տարիների հայելին։ Մեծ Վարպետ և բարության օրինակ Levon Atoyants ջան քիչ մնաց վերածննդին և ամեն ինչ լավ կլինի։

Նմանատիպ նյութեր