211652_close_icon
views-count2604 դիտում article-date 18:50 04-12-2018

ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է Հայաստանի խնդրանքով՝ պայմանավորված երկրում անցկացվելիք ընտրություններով. Յու. Ուշակով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը հետաձգվել է Հայաստանի խնդրանքով՝ պայմանավորված երկրում անցկացվելիք ընտրություններով: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Աստանայում կայացած նախորդ հանդիպմանն առաջնորդները պայմանավորվել են դեկտեմբերի 6-ին հանդիպում անցկացնելու մասին, սակայն հետո որոշել են չանցկացնել ՀԱՊԿ նիստը՝ հաշվի առնելով մասնավորապես հայկական կողմի խնդրանքը, որի համար պատճառ է հանդիսացել երկրում նախընտրական քարոզարշավի անցկացումն ու դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունները», -լրագրողների հետ զրույցում նշել է Ուշակովը:

Նմանատիպ նյութեր