211652_close_icon
views-count3937 դիտում article-date 12:02 04-12-2018

ԱՄՆ-ը ատոմային ավիակիր Է ուղարկել Պարսից ծոց՝ ցուցադրելու իր ուժը Իրանին. WSJ

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավատորմը «John C. Stennis» ատոմային ավիակրի գլխավորությամբ առաջիկա օրերին կմտնի Պարսից ծոց, որտղ այն կցուցադրի իր ուժը Իրանին: Այդ մասին նախօրեին հայտնել է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով Պենտագոնի պաշտոնատարներին: Վերջինի տվյալներով՝ ամերիկյան նավերի մուտքն առաջին նման գործողությունը կլինի Պարսից ծոցում վերջին 8 ամսվա ընթացքում: «John C. Stennis»-ը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում գտնվելու է 2 ամիս և այդ ժամանակի ընթացքում հիմնականում նավարկելու է Պարսից ծոցի գոտում: «Ամերիկյան ավիակրի ներկայությունը որոշակիորեն կապահովի դրական տարբերությունը ուժերի դասավորության մեջ՝ ի դեմս այդ ջրերում Իրանի թշնամական գործողությունների»-, պարզաբանել է Պենտագոնում թերթի աղբյուրը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել է, որ Թեհրանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկում է անցկացրել հակառակ ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձևի: Նա ընդգծել է, որ խոսքը միջին հեռահարության բալիստիկ հրթիռի մասին է, որը կարող է կրել մի քան մարտագլխիկ, ինչին ի պատասխան՝ Իրանի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադիր-գեներալ Աբոլֆազլ Շեկարչին դեկտեմբերի 2-ին հայտարարել է, որ երկիրը կշարունակի հրթիռային փորձարկումները՝ ամրապնդելու համար իր պաշտպանունակությունը։

Նմանատիպ նյութեր