211652_close_icon
views-count4578 դիտում article-date 00:33 04-12-2018

Ռուսաստանում 81 տարեկան հասակում մահացել է «Հայաստանի դասերը» գրքի հեղինակ Անդրեյ Բիտովը

Ռուսաստանում 81 տարեկան հասակում մահացել է ռուս գրող Անդրեյ Բիտովը, այս մասին տեղեկացրել է գրաքննադատ Գալինա Յուզեֆովիչը Facebook-ի իր պաշտոնական էջում: Յուզեֆովիչը հայտնել է, որ իր մայրը գտնվել է հիվանդանոցում՝ գրողի կողքին: Բիտովը համարվում է ռուսական գրականության մեջ պոստմոդեռնիզմի հիմնադիրներից մեկը, արժանացել է մի շարք գրական ամսագրերի հեղինակավոր մրցանակների: Նրա գրած սցենարների հիման վրա նկարահանվել են «Հինգշաբթի օրը և այլևս երբեք» և «Փոքրիկ փախստականը ֆիլմերը: Ռուս գրողը նաև ՀՀ պատվավոր քաղաքացի է և ԵՊՀ պատվավոր դոկտոր: Նա հեղինակել է նաև «Հայաստանի դասերը» գիրքը, որտեղ բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության մասին ու դատապարտել այն: «Հայաստանի դասերը» համարվում է գրողի լավագույն ստեղծագործություններից մեկը:

Նմանատիպ նյութեր