211652_close_icon
views-count85616 դիտում article-date 20:14 03-12-2018

Վալերիյ Օսիպյանի՝ Լոռու մարզ այցից հետո մարզի ոստիկանները սկսեցին «տոկի տալ» Ալավերդու էլեկտրացանցի տնօրեն «Ֆշիկին» և մարզի էլեկտրացանցի ու գազի պաշտոնյաներին՝ իրականացնելով «Հովհարային անջատում» օպերացիան

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Լոռու մարզի ոստիկանները՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ, Վանաձոր քաղաքի, Բազումի, Գուգարքի, Տարոնի Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի ոստիկանության բաժիններ են բերման ենթարկել 2 տասնյակից ավելի անձանց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերացիան կրել է «Հովհարային անջատում» անունը, իսկ բերման ենթարկվածների մի մասը քրեական պատմություններով հարուստ անցյալ ունի, մի մասը աչքի է ընկել նախկինում տեղական ու համապետական ընտրությունների ժամանակ ընտրողի ազատ կամքի դրսևորման դեմ հանդես գալով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր ոստիկանական բաժիններ են տարվել հիմնականում «Հայաստանի էկեկտրացանցեր» ընկերության Լոռու մարզի մի քանի համայնքների էլեկտրացանցերի տնօրեններ, որոնց թվում է Ալավերդու էլեկտրացանցի տնօրեն, «Ֆշիկ» մականվամբ Աշոտ Շաքարյանը, ինչպես նաև Լոռու ջրմուղի տնօրեն Արթուր Կոլոլյանը, Վանաձորի, Ստեփանավանի էլեկտրացանցերի տնօրենները: Բերման են ենթարկվել նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Լոռու մարզի գազի գրասենյակների պատասխանատու դեմքեր: Այսօր առավոտյան Լոռու մարզ էր այցելել նաև ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, ով հանդիպում է ունեցել Լոռու մարզի պատգամավորության թեկնածուների, տեղի ոստիկանության բարձրաստիճան սպաների հետ և քիչ առաջվա ոստիկանության Լոռու մարզի ոստիկանների կողմից իրականացված «Հովհարային անջատում» օպերացիան լոռեցիները կապում են Վ. Օսիպյանի այցի հետ, նշելով. «Վերջին մի քանի ամիսներին Լոռու մարզի ոստիկանները օր ու արև չեն տալիս կրիմինալին, բայց Օսիպյանի այցից հետո հաստատ պայքարի դոզայի չափաբաժինը ավելի է բարձրանալու՝ 120 Վոլտը դառնալու է 1000 Վոլտ, ու վայ էն օրինախախտին կամ ընտրակեղծարարին, եթե ընկավ օրենքի ձեռը: Ընենց են տոկի տալու, որ համաներումն էլ չի փրկի»: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր