211652_close_icon
views-count80512 դիտում article-date 18:19 03-12-2018

Վանաձորում 26-ամյա վարորդի կողմից վրաերթի ենթարկված 17-ամյա տղան հիվանդանոցում մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, հիվանդանոցում մահացել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 17-ամյա Տիգրան Հակոբյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 27-ին՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/11/27/1111253/?fbclid=IwAR0E6DXhS12eud2IbCjWQuQ6aQVV7-b7OV_GQXDqlREbXAad21r7M-xUegI]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 27-ին վրաերթ էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Վանաձորի բնակիչ, 26-ամյա Էրիկ Գալստյանը իր վարած Mercedes մակնիշի 30 QA 105 համարանիշի ավտոմեքենայով Մյասնիկյան փողոցի 19ա հասցեի դիմաց վրաերթի էր ենթարկել Վանաձորի բնակիչ, 17-ամյա Տիգրան Հակոբյանին: Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր Վանաձորի բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիորսյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանոտւ հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Լոռու մարզային վարչություն, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր