211652_close_icon
views-count43868 դիտում article-date 14:55 03-12-2018

Մինչ նախարարի պաշտոնակատարն արձակուրդ է վերցրել ու զբաղված է իր քարոզարշավով, շինարարական կազմակերպությունը կարծես թե «քցում է նրան». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նոյեմբերի 9-ին ֆոտոռեպորտաժ և տեսանյութ էր հրապարակել, որտեղ Վայոց Ձորի մարզի բնակիչներին «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանը փոխանցել էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի խոսքը, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139 կմ հատվածում ճանապարհը կապիտալ վերանորոգվելու է, իսկ տեղում մրցույթը շահած շինարարական կազմակերպության ղեկավարը հայտարարեց, որ դեկտեմբերի 28-ին ճանապարհը կապիտալ շահագործման է հանձնվելու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ դեկտեմբերի 2-ին, ականատես եղանք, որ ոչ մի գործողություն շինարարական կազմակերպության կողմից չի կատարվել։ Մի քանի տախտակ են բերել, լցրել ու ոչ մի աշխատանք և այդ ճանապարհահատվածը նորից վարորդների համար դարձել է մի իսկական պատուհաս։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ նախարարի պաշտոնակատար Հ. Արշակյանը հետամուտ կլինի, որպեսզի իր տված խոստումը կատարվի, հակառակ դեպքում ոչ մի երաշխիք չկա, որ շինարարի մատնանշած օրը ճանապարհը կհանձնվի շահագործման։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/11/13/1109968/?fbclid=IwAR083sTYGIL30ye3BvoIIQmNCWSwKbTDE2GV6gKkIW-N7sg9hoy0YHYl-8I]հայտնել [/url]էինք, որ Վայոց Ձորի մարզի բնակիչները ֆոտոլրագրողի հետ զրույցում իրենց դժգոհությունն էին հայտնել Վայքի վարչական տարածքում ամիսներ շարունակ բարձիթողի մատնված փլուզված ճանապարհի մասին: Հրապարակումից անմիջապես հետո Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի կարգադրությամբ նոյեմբերի 13-ին Վայոց Ձորի մարզ էին ժամանել «Հայավտոճան» ընկերության ներկայացուցիչները ՝ գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանի գլխավորությամբ: Տեղում ուսումնասիրելով խնդիրը, այնուհետև լսելով բնակիչներին և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի խոսքը, «Հայավտոճանի» տնօրենը խորհրդակցել էր նաև Վայքի Ճանշինի տնօրենի և ճանապարհը վերանորոգող մրցույթում հաղթած կազմակերպության ղեկավարի հետ, ինչի արդյունքում որոշվել էր, որ մինչև դեկտեմբերի 27-ը ճանապարհը կվերանորոգվի: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր