211652_close_icon
views-count30071 դիտում article-date 17:27 02-12-2018

Գյուղացիներն ասում էին. Սևակ կարդացող, Սևակի պոեզիան սիրող մարդը չի կարող մեզ անօգնական թողնել. մեր թեկնածուի՝ Ռոման Մուրադյանի նշանաբաններից մեկն է՝ «Ապրել այնպես, որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, «Իմ քայլը» դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Ռոման Մուրադյանը այցելեց Արարատի մարզի Զանգակատուն գյուղ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ գյուղ այցելելը, թեկնածուն հարգանքի տուրք մատուցեց հայ Մեծ գրող, ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած Պարույր Սևակի շիրմաքարի առջև: Այն վայրում, որտեղ ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել էր Մեծն Սևակը: Մինչ գյուղացիներրի հետ հանդիպելը, Ռ. Մուրադյանը այցելեց նաև գյուղում գործող Պարույր Սևակի տուն թանգարան: Արդեն գյուղամիջում տեղի ունեցավ մտերմիկ ու անկաշկանդ զրույց նրա ու գյուղացիների միջև: Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Արդեն մի քանի օր է՝ ինչ սկսվել է քարոզարշավը, ծանոթացել ենք պատգամավորության բոլոր թեկնածուների կենսագրություններին ու հիմա մենք առաջվա նման չէ, որ պետք է ընտրենք, իսկ առաջներում գալիս համոզում էին, թե ում ընտրենք: Հիմա կան արժանավոր թեկնածուներ, բայց Ռոմանը, թող մեզ ների նա, որ անունով ենք դիմում, ամենաարժանավորների ցուցակում է: Մի մարդ, եթե առաջնորդվում է սևակյան հայտնի խոսքով, այն է՝ «Ապրել այնպես, որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը», Սևակ կարդացող, Սևակի պոեզիան սիրող մարդը միայն կիմանա գյուղացու դարդն ու ցավը ու շատ տեղերից ենք լսել, որ Ռոմանը հենց էդ ձև էլ ապրել է, ապրում է ու կապրի: Ճիշտն ասած, դեռ չենք տեսել, որ որևէ թեկնածու գյուղ մտնելուց առաջ այցելեր Մեծ գրողի թանգարան, իսկ Սևակի թանգարանը մեր գյուղի խորհրդանիշ ենք համարում: էնպես որ գյուղացիներից շատերս արդեն կողմնորոշված ենք, թե ում ենք տալու մեր քվեն, ում ենք 5 տարի Ազգային ժողովում վստահության մեր մանդատը տալու: էնպես որ Ռոմանին ու իր թիմին ցանկանում ենք բարի երթ: Թող նրանք իրենց լիդերի՝ ժողովրդի կողմից ժողովրդի վարչապետ անունը ստացած Նիկոլ Փաշինյանի հետ մեզ առաջնորդեն մեր ուզած Հայաստան»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 159+
159+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր