211652_close_icon
views-count93719 դիտում article-date 16:27 02-12-2018

Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. Ողջի գետում հայտնաբերվել է Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենա, իսկ կողքին՝ տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 319-րդ կմ հատվածում՝ Ողջի գետը ավտոմեքենա է ընկել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները գետից դուրս են բերել տղամարդու դի: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ: Ոստիկաններն ու փրկարարները նշված գետում հայտնաբերել են Toyota Land Cruiser մակնիշի 95 AT 555 համարանիշի ավտոմեքենան: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Սյունիքի մարզի Բարեկավան գյուղի բնակիչ Արթուր Մկրտչյանն էր, ում 3 օր է՝ որպես անհայտ կորած հարազատները փնտրում էին: Այս պահին ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները: Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան գետում է հայտնվել վթարի հետևանքով: Վարորդը բախվել է բետոնե արգելապատնեշներին և հայտնվել գետում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացածի ամբողջական տվյալները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր