211652_close_icon
views-count4314 դիտում article-date 10:24 02-12-2018

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում ինքնաթիռն ընկել է աուտիզմով հիվանդ երեխաների թերապիայի կենտրոնի տանիքին. կա 2 զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է աուտիզմով հիվանդ երեխաների թերապիայի կենտրոնի տանիքին: Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը: Աղբյուրի տեղեկություններով՝ ավիավթարի հետևանքով, որը տեղի է ունեցել Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլում, կա 2 զոհ: Ինքնաթիռն ընկել է անմիջապես թռիչքից հետո: Զոհվել են ինքնաթիռում գտնվող 2 հոգին: Նշվում է, որ աուտիզմով հիվանդ երեխաների թերապիայի կենտրոնում ոչ ոք չի տուժել: Միջադեպի հանգամանքները պարզվում են:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր