211652_close_icon
views-count99958 դիտում article-date 20:30 01-12-2018

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Ford Expedition-ը ու ВАЗ 21091-ը. տուժածներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա. 4 վիրավորներից 1-ը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 85 կմ հատվածում՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում բախվել են ВАЗ 21091 մակնիշի 35 PN 094 համարանիշի և Ford Expedition մակնիշի 29 ՏՏ 934 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին 099-ի միջից մեծ դժվարությամբ դուրս են բերել ճանապարհային ոստիկաններն ու փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա: Օպերատիվ են գործել նաև Թալինի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը վիրավորներին առաջին բուժօգնություն են ցուցաբերել: Հիվանդանոցից տեղեկացանք, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կաավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել վաշտի հրամանատար Վ. Մալաքյանը, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանը և Թալինի ոստիկանապետ Ս. Մարտիրոսյանը: Դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի տեղակալ Արգիշտի Քոթանջյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննչական բաժնի ավագ քննիչ Էդգար Հարությունյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Թալինի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրում մառախուղ է, տեսանելիությունը 1-1,5 մետր է, և ոստիկանները, փրկարարները, բժիշկներն ու քննիչները մեծ դժվարությամբ են աշխատում, տեղում էլ ճանապարհային ոստիկանները ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի վթար տեղի չունենա: [color=#CC0000]*** 02.12.2018 09:30 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Թալինի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ВАЗ 21091–ը վարել է Շիրակի մարզի Աշոցք քաղաքի բնակիչ, 51-ամյա Գևորիկ Կարապետյանը, Ford Expedition-ը վարել է ԱՄՆ քաղաքացի, Երևան քաղաքի Բուզանդի փողոցի բնակիչ, 54-ամյա Ջորջ Գրինը: Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել վարորդներից Գ. Կարապետյանը, ով ճանապարհին մահացել է և նրա ուղևորուհի, համաքաղաքացի, 47-ամյա Խանում Խաչատրյանը Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխվել, իսկ Ford-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 54-ամյա Ռազմիկ Աղազարյանը, 34-ամյա Լևոն Մարգարյանը տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն: Գիշերը ժամը 23:30-ի սահմաններում Գյումրու բժշկական կենտրոնից ոստիկանության Թալինի բաժին հայտնել են, որ Խ. Խաչատրյանը հիվանդանոցում մահացել է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները ունեն տեղեկություններ, որ ևս մեկ հոգի մարմնական վնասվածքներ է ստացել, ում տվյալները ճշտվում են:[/color] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 107+
107+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր