211652_close_icon
views-count2691 դիտում article-date 23:55 30-11-2018

Արոնյանը ՖԻԴԵ-ի նոր վարկանիշում նորից լավագույն տասնյակում է

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է նոյեմբերի համաշխարհային դասակարգման աղյուսակը: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն առաջադիմել է: Վերջինս 11-րդ տեղից բարձրացել է 10-րդ հորիզոնական՝ ունենալով 2765 գործակիցը: Վարկանիշային աղյուսակը 2835 գործակցով շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը: Աշխարհի չեմպիոնի հավակնորդ, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան 2832 գործակցով երկրորդն է:

Նմանատիպ նյութեր