211652_close_icon
views-count1273 դիտում article-date 18:26 30-11-2018

Լիբանանում կայացել է ամենամյա ռադիոթոնը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքը շարունակվում է տարբեր երկրներում: Նոյեմբերի 29-ին Լիբանանում կայացել է ամենամյա ռադիոթոնը: Լիբանանահայերը մեկ օրում հավաքել են 87.750 դոլար: Գումարի չափը նախնական է, սպասվում են նոր նվիրատվություններ: «Վանա ձայն» ռադիոյի ուղիղ եթերում Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը շնորհակալություն է հայտնել Լիբանանի մեր հայրենակիցներին` Հայաստանի ու Արցախի զարգացման ծրագրերին մշտապես աջակցելու համար: Հայկակ Արշամյանի հարցազրույցը «Վանա ձայն» ռադիոյին կարող եք լսել [url=https://soundcloud.com/user-662278087/mr-haygag-arshamian-29-11-2018]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր