211652_close_icon
views-count1481 դիտում article-date 15:23 30-11-2018

VBET-ը Մալթայում մասնակցում է SIGMA18 խաղային բիզնեսի գործընկերային կոնֆերանսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վիվառոն իր միջազգային VBet բրենդով վերջերս գրանցած հաջողությունից հետո ուղևորվել է Մալթա, մասնակցելու հեղինակավոր SIGMA18 գործընկերային համաժողովին: Նշենք, որ նոյեմբերի 22-ին Բուղարիայի մայրաքաղաքում անցկացվող BEGE -2018-ի ընթացքում VBet-ը ճանաչվել է տարվա լավագույն առցանց օպերատոր՝ Online Operator 2018. VBet-ը, ներկայանալով համաշխարհային ամենախոշոր համաժողովներին, այդ թվում՝ Լոնդոնի, Բեռլինի և Լիսաբոնի ֆորումներին, Մալթայում հանդես է գալիս իր նորույթներով և ծրագրային յուրօրինակ լուծումներով։ Մալթա են ժամանել միջազգային ընկերությունների ավելի քան 400 ներկայացուցիչ աշխարհի 80 երկրներից, հնչելու են մոտ 200 ելույթ և տեսաուղերձ: Affiliate Conference-ը մասնակիցներին հնարավորություն է տալիս ոչ միայն ներկայացնելու սեփական ձեռքբերումները, այլև ավելի մասնագիտանալու ոլորտում, ծանոթանալու բնագավառի վերջին միտումներին և ձեռք բերել նոր գործընկերներ: Կոնֆերանսը շարունակվում է, ընդլայնվում է Վիվառոյի միջազգային ՎիԲեթ բրենդի գործընկերների շրջանակը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր