211652_close_icon
views-count1679 դիտում article-date 15:27 30-11-2018

Ինդոնեզիայում 100-ից ավելի մարդ է փախել բանտից

Ինդոնեզիայոի արևմտյան Բանդա Աչեհ քաղաքի բանտից 100-ից ավելի բանտարկյալ է փախել, այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը։ Ոստիկանությունը փակել է քաղաքի ճանապարհները և մեծամասշտաբ որոնողական միջոցառումներ է ձեռնարկել վերջիններիս հայտնաբերելու ուղղությամբ։ Նշվում է, որ փախուստը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 720 դատապարտյալների նամազ անելու համար թույլ են տվել դուրս գալ խցերից։ «Նրանք չեզոքացրել են պահապան զինվորներին, թեև վերքերը լուրջ չեն եղել»,-գրում է գործակալությունը։ Նշվում է նաև, որ փախուստի է դիմել 113 բանտարկյալ, սակայն 26-ին հաջողվել է բռնել։

Նմանատիպ նյութեր