211652_close_icon
views-count4344 դիտում article-date 22:59 28-11-2018

Մագնուս Կարլսենը պահպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Լոնդոնում ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը: Աշխարհի չեմպիոնի կոչման համար լրացուցիչ՝ թայ-բրեյքում աշխարհի գործող չեմպիոն, 27-ամյա նորվեգացի Մագնուս Կարլսենը 3:0 հաշվով վստահորեն հաղթեց չեմպիոնի հավակնորդ, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան և պահպանեց չեմպիոնի տիտղոսը: Հիշեցնենք, որ 12 պարտիայից բաղկացած մրցամարտում հաղթող չորոշվեց, ավելին, նման կարգի մրցամարտերի պատմության մեջ արտառոց փաստ արձանագրվեց, երբ բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Նշենք, որ Մագնուս Կարլսենը կստանա 550 հազար եվրո, Կարուանան՝ 450 հազար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

3-րդ պարտիա 2-րդ պարտիա 1-ին պարտիա

Նմանատիպ նյութեր