211652_close_icon
views-count9005 դիտում article-date 13:51 28-11-2018

Կանադայում արջը հոշոտել է 37-ամյա կնոջն ու նրա նորածին երեխային

Կանադայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել ողբերգական դեպքի առնչությամբ, որը տեղի է ունեցել երկրի Յուքոն արկտիկական տարածքում։ Ինչպես հայտնում է Tass գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին, Մայո բնակավայրից ոչ հեռու: Գրիզլի արջը կարողացել է թափանցել 37-ամյա Վալերի Թեորեթի տուն, որտեղ նա եղել է իր 10 ամսական դստեր հետ, և հարձակվել է կնոջ ու երեխայի վրա։ Ընտանիքի հայրը՝ Ժերմոն Ռոշոլտը, հարձակման պահին տանը չի եղլ և երբ վերադարձել է, տնից 100 մետրի վրա տեսել է արջին և գնդակահարել նրան: Ավելի ուշ տղամարդը գտել է իր կոնջն ու երեխային՝ մահացած ու զանգահարել ոստիկանություն կանչել։ [img]http://st0.shamshyan.com/editor/0918893001543395289957135.jpg[/img]

Նմանատիպ նյութեր