211652_close_icon
views-count19561 դիտում article-date 19:58 28-11-2018

Լոռու մարզում վարորդը Mercedes-ով հայտնվել է Դեբեդ գետում. նրան գետից դուրս են բերել ՃՈ վաշտի հրամանատարն ու քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Ալավերդի քաղաքի բնակիչ Վահան Ավետյանը իր վարած Mercedes մակնիշի 35 QN 435 համարանիշի ավտոմեքենայով Թումանյան քաղաքի վարչական տարածքում դեռևս անհայտ պայմաններում կորցնելով մեքենայի կառավարումը՝ հայտնվել է Դեբեդ գետում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, վարորդ Վ. Ավետյանը չի տուժել։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վաշտի հրամանատար Ս. Նորեկյանը քաղաքացիների հետ պարանների միջոցով վարորդին դուրս են բերել գետից։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր