211652_close_icon
views-count52658 դիտում article-date 21:57 27-11-2018

Վանաձորում 26–ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 17–ամյա հետիոտնին. վերջինը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց. ժամանել են մարզի ոստիկանապետն ու ՃՈ վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Վանաձորի բնակիչ, 26-ամյա Էրիկ Գալստյանը իր վարած Mercedes մակնիշի 30 QA 105 համարանիշի ավտոմեքենայով Մյասնիկյան փողոցի 19ա հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Վանաձորի բնակիչ, 17-ամյա Տիգրան Հակոբյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիորսյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանոտւ հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Լոռու մարզային վարչություն, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կիմոտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր