211652_close_icon
views-count35194 դիտում article-date 15:25 27-11-2018

Երևանում 39-ամյա վարորդը Нива-ով բախվել է ճանապարհի եզրի բետոնե հատվածին և կողաշրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։15-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 39-ամյա Տարոն Նազարյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 34 ՏM 901 համարանիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա ընթանալիս Գայի պողոտայի սկզբնամասում բախվել է բետոնե եզրաքարին և կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողները։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր