211652_close_icon
views-count2831 դիտում article-date 23:50 26-11-2018

Շախմատի աշխարհի չեմպիոնը կորոշվի թայ-բրեյքում

Լոնդոնում ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտի վերջին՝ 12-րդ պարտիան: Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը սևերով ոչ-ոքի խաղաց չեմպիոնի հավակնորդ, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի դեմ: Այսպիսով, աշխարհի չեմպիոնի համար մրցամարտերի պատմության մեջ արտառոց արդյունք գրանցվեց, երբ հիմնական փուլում բոլոր պարտիաները ոչ-ոքի ավարտվեցին: Ընդ որում, կողմերը մրցամարտի ընթացքում ունեցան հաղթելու հնարավորություններ, սակայն թերևս ավելորդ լարվածությունը, մրցամարտի կարևորությունը թույլ չէին տալիս անվանի գրոսմայստերներին ամբողջությամբ կենտրոնանալ խաղերի վրա և իրացնել իրենց ողջ ներուժը: Այսպիսով, վաղը՝ նոյեմբերի 27-ին, կանցկացվի թայ-բրեյք՝ արագ շախմատով: Նախ, 4 պարտիա՝ 25-ական րոպեով, հետո՝ 2 պարտիա, 10-ական, և վերջում, եթե հաղթողը չորոշվի, արմագեդոն: Մրցամարտի ուղիղ ընթացքը՝ այստեղ.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր