2377 դիտում
21:26 26-11-2018
Սորոսի հիմնադրամը դադարեցնում է իր գործունեությունը Թուրքիայում
Ջորջ Սորոսի «Բաց հասարակություն» ինստիտուտը երկուշաբթի հայտարարել է, որ կազմակերպությունը դադարեցնում է իր գործունեությունը Թուրքիայում՝ տեղեկացնում է Reuters-ը։
Կազմակերպությունն այս մասին հայտարարել է մի քանի օր անց այն բանից հետո, երբ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միլիարդատիրոջը մեղադրել էր ժողովուրդներին պառակտելու և ոչնչացնելու մեջ։
Հիմնադրամը հայտարարել է, որ դարձել է թուրքական ԶԼՄ-ների «անհիմն մեղադրանքների» թիրախ, ինչն անհնար է դարձնում երկրում կազմակերպության հետագա գործունեությունը։
Բացի այդ, կազմակերպությունը բախվել է Թուրքիայի ՆԳՆ հետաքննությունների հետ, որոնք կապ են փնտրում հիմնադրամի և 2013թ․ Գեզի այգում տեղի ունեցած բողոքի ցույցերի միջև։ Կազմակերպությունը հերքում է իր առնչությունն այդ դեպքերին։
Նմանատիպ նյութեր
2339 դիտում
10:25 26-11-2019
Ի՞նչ մեսիջ էր ուղարկում Սորոսի հիմնադրամը ՀՀ ԱԱԾ-ին․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
766 դիտում
18:43 21-04-2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
493 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը