211652_close_icon
views-count46366 դիտում article-date 20:20 26-11-2018

Արտակարգ դեպք Երևանում. գազալցակայանի աշխատակիցների ու հրշեջների ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է բեռնատար ավտոմեքենայում տեղի ունեցած խոշոր հրդեհի տարածումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում Արտակարգ իրավճակների նախարարության փրկակար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում գտնվող գազալցակայանի տարածքում ավտոմեքենա է այրվում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ օպերատիվորեն դեպքի վայր կժամանեին թիվ 13 հատուկ հրշեջ-ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, 34-ամյա Արտակ Մկրտչյանին պատկանող ЗИЛ 130 մակնիշի 34 MV 099 համարանիշի ավտոմեքենայի առջևի հատվածում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են գազալցակայանի աշխատակիցները: Փորձագետի եզրակացության համաձայն՝ մեքենայում առաջացած հրդեհի պատճառը եղել է ավտոմեքենայի անսարքությունը, էլեկտրալարերի կարճ միացումը: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Ականատեսներն էլ ասում էին, որ եթե գազալցակայանի աշխատակիցներն ու հրշեջ-փրկարարները օպերատիվ և ճիշտ չգործեին, հնարավոր է՝ ավտոմեքենան պայթեր և վնասեր նաև գազալցակայանն ու հարևանությամբ գտնվող շենք-շինությունները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր