211652_close_icon
views-count1874 դիտում article-date 22:44 26-11-2018

Ամփոփվել են ՀՀ զինված ուժերի վոլեյբոլի առաջնության արդյունքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 21-ին Եղեգնաձոր համայնքի մանկապատանեական մարզադպրոցում ամփոփվել են ՀՀ զինված ուժերի վոլեյբոլի առաջնության եզրափակիչ փուլի արդյունքները: Առաջնությունն անցկացվել է 3 փուլով` ներզորամասային, փնջային ու եզրափակիչ: Մասնակցության իրավունք ունեին ՊՆ համակարգում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք, զինծառայողները (բացառությամբ պարտադիր ժամկետային զինծառայողների) և ռազմաուսումնական հաստատությունների քաղաքացիական դասախոսական կազմը: Առաջնության մրցավարությունն իրականացրել են ՀՀ ԶՈՒ ֆիզիկական պատրաստության և սպորտի բաժնի մասնագետները: Առաջնության հաղթող է ճանաչվել 4-րդ բանակային զորամիավորման հավաքական թիմը, որը 2017թ.-ին ևս նվաճել էր ՀՀ զինված ուժերի չեմպիոնի կոչումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր