211652_close_icon
views-count1405 դիտում article-date 15:59 26-11-2018

ԱՄՆ-ում ուժեղ փոթորկի պատճառով հարյուրավոր չվերթներ չեղյալ են հայտարարվել

Կիրակի ԱՄՆ-ի Միջին Արևմուտքում մոլեգնած ուժեղ փոթորկի հետևանքով Չիկագոյում և Քանզասում մի քանի հարյուր չվերթներ չեղյալ են հայտարարվել, այդ մասին հաղորդել է NBC News հեռուստաալիքը: Վատ եղանակի պատճառով փակվել են նաև որոշ մայրուղիներ։ FlightAware կայքում հրապարակված տվյալների համաձայն, Չիկագոյի Օ'Հարա օդանավակայանը տեղական ժամանակով ժամը 9:00-ից արդեն չեղյալ է հայտարարել 792 չվերթ, ինչպես նաև հետաձգել 426 չվերթ: 124 չվերթ չեղյալ է հայտարարվել նաև Չիկագոյի Միդուեյ օդանավակայանում, իսկ 83-ը՝ հետաձգվել: Կանզասի միջազգային օդանավակայանը ժամը 9:00-ից չեղյալ է հայտարարել ընդհանուր 188 չվերթ, ևս 35 չվերթ հետաձգվել է ավելի ուշ ժամի:

Նմանատիպ նյութեր