211652_close_icon
views-count6255 դիտում article-date 20:01 25-11-2018

Վիգեն Սարգսյան. Լինելու է ճնշում. Hayeli.am

«Ֆուտբոլային խաղը և ընտրություններն այն երկու բաներն են, որոնց արդյունքները կանխատեսելն անշնորհակալ գործ է: Մենք պայքարելու ենք առավելագույն հնարավոր ձայներ ստանալու համար: Ես տեսնում եմ հասարակության մի հսկայական զանգված, ով պետք է որ ուզենա մեզ վրա հենվել: Խնդիրն այն է, թե որքանով մեզ կհաջողվի մոբիլիզացնել նրանց և կարողանանք նրանց բերել ընտրատեղամասեր»,- [url=http://hayeli.am/article/1130311?fbclid=IwAR1p4PAeq5IUN5ac62FN-VP_1s9-FB3GwlgA1BPg1hSnw_Gf9ej8HRw5t3o]Hayeli.am[/url]-ի փոխանցմամբ, Live News-ի եթերում հայտարարել է Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը` պատասխանելով այն դիտարկմանը, թե ՀՀԿ-ն կամ չի անցնի Խորհրդարան, կամ 15-20 տոկոս ձայն կհավաքի` հավելելով, որ բացի «Իմ քայլը» դաշինքից ու իրենցից, կանխատեսում է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մուտքը Խորհրդարան: Ինչ վերաբերում է արցախյան հիմնահարցի հնարավոր զարգացումների կանխատեսմանը, ապա ըստ Վիգեն Սարգսյանի` լինելու է ճնշում, և թերևս «թավշյա հեղափոխության» պատճառները շատ ավելի արտաքին էին, քան ներքին:

Նմանատիպ նյութեր