211652_close_icon
views-count2346 դիտում article-date 14:10 25-11-2018

Հալեպում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժածների մեջ հայեր չկան. «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր

Հալեպում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժածների թվում, այս պահին եղած տեղեկությունների համաձայն՝ հայեր չկան: [url=https://www.tert.am/am/news/2018/11/25/Zarmig-chilaposhyan/2854171]Tert.am[/url]-ի զրույցում այս մասին հայտնեց Հալեպում հրապարակվող «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիգ Չիլափոշյան-Պողիկյանը: «Համայնքը բնական վիճակում է,- ասաց նա՝ նշելով, որ այնուամենայնիվ, երեկվա ահաբեկչությունը մտահոգել է բոլորին,- անմեղ մարդիկ զոհ են դառնում բարբարոսներին, իսկ միջազգային հանրությունը լուռ հետևում է»: Նա մատնանշեց, որ ավելի քան հարյուր քաղաքացիներ խեղդամահ լինելու վտանգի մեջ էն հայտնվել: «Բարեբախտաբար, Հալեպի առողջապահական ծառայությունը բավական լավ է աշխատել»,- ասաց նա: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/11/25/Zarmig-chilaposhyan/2854171]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր