211652_close_icon
views-count22736 դիտում article-date 13:38 25-11-2018

Ավտովթար Լոռու մարզում. բախվել են Volkswagen-ն ու Mersedes-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Արևաշող գյուղի վարչական տարածքում բախվել են Volkswagen Vento մակնիշի 35 VM 405 համարանիշի և Mersedes-Benz մակնիշի 34 MO 422 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mersedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել այգում: Վթարի հետևանքով Mersedes-ի 2 ուղևորները տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ հետաքննիչ Արայիկ Սաֆարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կորյուն Պողոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր