211652_close_icon
views-count28629 դիտում article-date 12:09 25-11-2018

Հերթական բնակարանային գողությունները Շիրակի մարզում. Գյումրիում թալանել են ՌԴ 102-րդ ռազմաբազայի աշխատակցի և «Ցայգ» հեռուստաընկերության օպերատորի բնակարանները

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 24-ին, հերթական բնակարանային գողություններն են տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի բնակիչ, 45-ամյա Աշխեն Պետրոսյանը Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է տվել, որ նույն օրը ժամը 09:00-ից մինչև 19:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր բնակարանի ննջասենյակի պատուհանը և մուտք գործել բնակարան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գողը կամ գողերը հյուրասենյակից հափշտակել են համակարգիչը իր աքսեսուարներով, հեռուստացույցը, ոսկյա մատանի և ականջողեր, այնտեղ եղած 100 հազար դրամ գումարը և դիմել փախուստի: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Ա. Պետրոսյանը ծառայում է Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի հոսպիտալի բուֆետապան: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկ թալանել են նաև «Ցայգ» հեռուստաընկերության օպերատոր, 39-ամյա Խաչատուր Գևորգյանին պատկանող Իսահակյան փողոցոմ գտնվող բնակարանը: Ճիվաղը կամ ճիվաղները հարմարեցված բանալիով բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի պահարանից հափաշտակել մոտ 1մլն դրամ արժողության ոսկյա զարդեր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ 2 գողությունների փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը արդեն մի քանի օր է՝ Գյումրիից ահազանգեր է ստանում, որ քաղաքում շատացել են ոչ միայն բնակարանային գողությունները, այլև ավտոմեքենաների, ավտոտնակների թալանը ու տեղի իրավապահները գալիս են դեպքի վայր, արձանագրում, խոստանում, որ հանցագործությունները կբացահայտվեն, սակայն դրանից հետո հերթական գողություններն են տեղի ունենում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր