211652_close_icon
views-count36107 դիտում article-date 22:56 24-11-2018

Ճանապարհային ոստիկանությունը հերթական անգամ թեթևացնում է վարորդների խնդիրը, որը դեռ ԽՍՀՄ տարիներից չէր լուծվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր, նոյեմբերի 24-ին, Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի հանձնարարականով, Ճանապարհային ոստիկանության ճանապարհային երթևեկության կազմակերպության հսկողության բաժնի պետ, ոստիկանության փոխնգնդապետ Կոնստանտին Կոստանյանի գլխավորությամբ, Երևան քաղաքի Բագրատունյան փողոց – Արտաշատի խճուղի – Արին Բերդի փողոց խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխության հետ կապված սկսեցին համապատասխան գծանշումների կատարման ու ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վաղը՝ նոյեմբեր 25-ից, նշված խաչմերուկում կգործի շրջանաձև երթևեկություն: Աշխատանքներին այսօր հետևում էին նաև «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության անդամներ Տիգրան Գաբրիելյանն ու Գևորգ Ղազարյանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը, հոկտեմբերի 26-ին, ՀՀ Ճանապարհային Ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի հանձնարարականով Ճանապարհային Ոստիկանության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ, Ոստիկանության փոխգնդապետ Կոնստանտին Կոստանյանի գլխավորությամբ հանդիպում էր [url=https://shamshyan.com/hy/article/2018/10/26/1108578/?fbclid=IwAR3Edqqm7vAKEg09550Z_7OhT5n7DLh-qI5UFCc2yZBkweRZoG9ndhUX6cE]տեղի ունեցել[/url] Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջանների Արին բերդի և Արտաշատի խճուղու ճանապարհահատվածում։ Մեծ թվով վարորդներ, ովքեր գրեթե ամեն օր նշված ճանապարհատվածով են երթևեկում, իրենց անհանգստությունն էին հայտնել Կ. Կոստանյանին, որ այդ հատվածը դարձել է մի իսկական պատուհաս, և ամեն օր ավտովթարներ են տեղի ունենում։ Հանդիպման ընթացքում Կ. Կոստանյանը վարորդներին տեղեկացրել էր, որ խնդրին ծանոթ է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ ՃՈ պետ Ե.Կարապետյանը և առաջիկայում ամենասեղմ ժամկետներում խնդիրը կկարգավորվի և դրա ականատեսը կլինեն վարորդները։ Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր