211652_close_icon
views-count18276 դիտում article-date 19:46 24-11-2018

Հերթական ավտովթարը Նորագավիթի «գաի պոստ»-ի մոտ. 33-ամյա վարորդը Nissan-ով բախվել է բետոնե պատնեշին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունի հետաքննիչ Դավիթ Գևորգյանի կողմից նյութեր են նախախատրաստվում նոյեմբերի 22-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 23։10-ի սահմաններում Երևան քաղաքի 16-րդ թաղամասի բնակիչ՝ 33-ամյա Ռաֆիկ Անթառանյանը իր վարած Nissan մակնիշի 01 PX 707 համարանիշի ավտոմեքնայով Նորագավիթ 1-ին փողոցի 109 հասցեի մոտ բախվել է Ճանապարհային Ոստիկանության պահակետի առջևի բետոնե պատնեշին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Անթառանյանի ուղևորներ՝ Ջերմուկ քաղաք բնակիչներ, 80-ամյա Լենա Օհանջանյանն ու 56-ամյա Աղունիկ Օհանջանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարներն ու Երևանի ՃՈ ծառայողները։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր