211652_close_icon
views-count33337 դիտում article-date 10:58 24-11-2018

Բարեգործությունը սահմաններ չի ճանաչում. վարդենիսցի երիտասարդի հերթական այցը Գյումրու մանկատուն էր. նա իր համեստ միջոցներով երեխաներին հանձնեց գրենական պիտույքներ, խաղալիքներ ու հագուստներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ Ավետիք Դումոյանը հերթական փոքրիկ բարեգործական ակցիան է իրականացրել Շիրակի մարզում։ Օրեր առաջ նա այցելել է Գյումրու մանկատուն, որտեղ երեխաներին է փոխանցել խաղալիքներ, հագուստներ, գրենական պիտույքներ։ Նա իր կողմից կատարված հերթական ակցիայով ցանկանում է մարդկանց ուշադրությունը սևեռել այն բանի վրա, որ բարեգործությունը սահմաններ չունի։ Նա փորձում է գտնել նաև մարդկանց, ովքեր կտրամադրեն միջոցներ, որպեսզի միասին կարողանան ավելի առանցքային խնդիրներ լուծել։ Ա. Դումոյանը խոստացավ, որ նման այցելություններն իր կողմից շարունակական են լինելու և դրա ապացույցն էլ այն է, որ անցյալ տարի նմանատիպ այցելություն նա կատարել էր Գավառի մանկատուն։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր